Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ուկրաինա օգնություն կհասցնի «միայն Կարմիր Խաչի հովանու ներքո»


Ռուսաստան - Արևելյան Ուկրաինա մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը Ելեց քաղաքի մոտակայքում, 12-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստան - Արևելյան Ուկրաինա մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը Ելեց քաղաքի մոտակայքում, 12-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Արևելյան Ուկրաինային մարդասիրական օգնություն կհասցնի միայն Կարմիր Խաչի հովանու ներքո:

Ռուսական կողմի հավաստմամբ՝ 2 հազար տոննա տարողությամբ 280 մեքենայում մանկական սննդից սկսած մինչև քնապարկ հումանիտար օգնություն է:

Ուկրաինան և Արևմուտքը, սակայն, կասկածներ ունեն, որ այս մարդասիրական օգնության համատեքստում ռուսական կողմը պատրաստվում է նոր զորքեր ուղարկել Ուկրաինա, ուստի Ռուսաստանից պահանջում են ներբեռնել օգնությունը Կարմիր Խաչին պատկանող մեքենաների մեջ:

Իր հերթին, Կարմիր Խաչն ասել է, որ տեղեկատվություն չունի, թե ինչ և ուր են տեղափոխում ռուսական բեռնատարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG