Հայաստանում երիտասարդների 32 տոկոսը աղքատության շեմին է
Ըստ պաշտոնական տվյալների, այսօր Հայաստանում մոտ 500 հազար երիտասարդ կա։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ Հայաստանում գործազրկության և աղքատության ցուցանիշները, ընդհանուր առմամբ, բարձր են, և առավել բարձր են հատկապես երիտասարդների շրջանում: