ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ոգևորված է Սոչի հանդիպման արդյունքներից. «Հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը կդրսևորեն քաղաքական կամք՝ համագործակցելու Մինսկի խմբի համանախագահների հետ հակամարտության լուծումը գտնելու հարցում»,- ասել է նա։