Մատչելիության հղումներ

«Մեզ ոգեշնչել է նախագահներ Ալիևի և Սարգսյանի հանդիպումը, որ կայացավ օգոստոսի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման նպատակով», - հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ APA լրատվական գործակալության հարցին:

Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի համանախագահը գոհունակություն է հայտնել, որ նախագահները վերահաստատել են երկխոսության շարունակման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունները:

«Հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, կհամագործակցեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հակամարտության լուծման որոնման գործում», - հայտարարել է Ուորլիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG