Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Հրադադարի խախտումների նվազման միտումը պահպանվել է


Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Անցած գիշեր և այսօր առավոտյան հայ - ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ հաղորդագրության՝ հրադադարի խախտումների պարբերականության նվազման միտումը պահպանվել է. օգոստոսի 11-12-ը ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է անկանոն բնույթի ավելի քան 100 կրակոց, հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի Զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG