Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Առաջնագծում հրադադարի խախտումները նվազել են


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

«Առաջնագծում նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում», - այսօր փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ օգոստոսի 11-12-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը խոստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկսել սահմանային իրավիճակը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG