Մատչելիության հղումներ

Օբամա․ Մոսկվան պետք է Կիևի հետ համաձայնեցնի օգնության առաքումը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս, Մարթաս Վայնյարդ, Մասաչուսեթս, 11-ը օգոստոսի, 2014թ․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս, Մարթաս Վայնյարդ, Մասաչուսեթս, 11-ը օգոստոսի, 2014թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մարդասիրական օգնության պատրվակով ցանկացած միջամտություն Ուկրաինայի գործերին պետք է իրականացվի բացառապես ուկրաինական կառավարության համաձայնության դեպքում։

Օբաման և Ռենցին կարևորել են Ուկրաինայի իշխանությունների ջանքերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպություններ մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու հարցում։

ԱՄՆ-ը և Իտալիան խոստացել են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե պաշտոնական Մոսկվան չհամաձայնեցնի մարդասիրական օգնության առաքումը Ուկրաինայի իշխանությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG