Մատչելիության հղումներ

Հայաստանում սողանքների կառավարման եռամյա ծրագիր կիրականացվի


Հայաստան - Սողանքի հետևանքները Տավուշի մարզում, մայիս, 2014թ․

Հայաստան - Սողանքի հետևանքները Տավուշի մարզում, մայիս, 2014թ․

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ համատեղ սկսում է իրականացնել «Հայաստանում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ վաղը Երևանում տեղի կունենա ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՃՄՀԳ-ի Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն կստորագրեն ծրագրի ընթացքը կարգավորող փաստաթղթերը:

Ծրագրի նպատակն է Հայաստանում սողանքների պատճառած վնասի նվազեցումը՝ սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի ձևակերպման և սողանքային աղետի ռիսկերի հետազոտության/գնահատման արդյունքների հիման վրա մշակված միջոցառումների իրականացման միջոցով:

Ծրագրի շրջանակներում ճապոնական գործակալության կողմից կտրամադրվի տեխնիկական աջակցություն, ինչպես նաև սողանքավտանգ երկու տեղամասերում կիրականացվի սողանքների կանխարգելման պիլոտային ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG