Մատչելիության հղումներ

Փաշա Զադեն պատասխանեց Վեհափառին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, 28-ը նոյեմբերի, 2011 թ․

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, 28-ը նոյեմբերի, 2011 թ․

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն պատասխանել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նամակին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշա Զադեն, մասնավորապես, կոչ է արել Վեհափառին իր հեղինակությունն օգտագործելով ազդեցություն գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս «դուրս բերեն զորքերը Ադրբեջանի տարածքից և խելամիտ դիրքորոշում որդեգրեն խաղաղ բանակցությունների ժամանակ»:

Հիշեցնենք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը օգոստոսի 5-ի իր նամակում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդին կոչ էր արել ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG