Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ԳՇ պետը այցելել է «ճակատային գիծ»


Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովը մի խումբ սպաների ուղեկցությամբ այցելել է «ճակատային գծում» տեղակայված զորամասեր և զորամիավորումներ, այսօր փոխանցում է APA լրատվական գործակալությունը:

Գլխավոր շտաբի պետի այցի նպատակը, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ստորաբաժանումների մարտական պատրաստականության, պաշտպանության հուսալիության, նյութատեխնիկական և այլ տեսակի մատակարարումների, ռազմամթերքով և զինտեխնիկայով ապահովվածության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, կարգուկանոնի և սոցիալական պայմանների ստուգումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG