Մատչելիության հղումներ

Հիլարի Քլիթոնը քննադատում է Բարաք Օբամային


ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Հիլարի Քլինթոն, արխիվ

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Հիլարի Քլինթոն, արխիվ

Իրաքում ու Սիրիայում իսլամիստ զինյալների ակտիվացումը, ըստ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անհաջող քաղաքականության արդյունքն է։

«Ատլանտիկ» պարբերականի հարցազրույցում Քլինթոնը մասնավորապես քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության հարցում ԱՄՆ-ի՝ կուլիսներում մնալը և չափավոր ընդդիմությանը չաջակցելը։ Այդ պատճառով էլ, ըստ նախկին պետքարտուղարի, առաջացել է մեծ վակուում, որն այսօր լցրել են «սրբազան պատերազմի» կողմնակիցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG