Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների օդուժը ևս չորս հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող իսլամիստ զինյալներին:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ռեակտիվ կործանիչները և անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 9-ին Սինջարի մոտ զրահամեքենաներ և մի բեռնատար են ոչնչացրել, որոնցից իսլամիստները կրակ էին բացել եզդիների ուղղությամբ:

Օգոստոսի 7-ից ի վեր Միացյալ Նահանգները արդեն երրորդ անգամ է օդային հարվածներ հասցնում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին: Ամերիկյան օդուժը նաև պարբերաբար մարդասիրական օգնություն է հասցնում զինյալներից փախուստի դիմած և լեռներում ապաստանած խաղաղ բնակիչներին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է օդային հարվածները՝ Իրաքի կրոնական փոքրամասնություններին ցեղասպանությունից փրկելու և ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու նպատակով:

«Իսլամական պետություն» խմբավորման առաջխաղացման հետևանքով տասնյակ հազարավոր եզդիներ և քրիստոնյաներ ստիպված են եղել դիմել փախուստի՝ լքելով իրենց տները և գույքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG