Մատչելիության հղումներ

Ուկրաինան կասեցրել է «մարդասիրական» շարասյան մուտքը իր տարածք


Ուկրաինան հայտարարել է, թե կասեցրել է հումանիտար առաքելության քողի տակ Ռուսաստանի կողմից զինվորների մուտքը իր տարածք:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի աշխատակազմի ղեկավարի օգնական Վալերի Չալիյը, մասնավորապես, ասել է․ - «Հսկայական շարասյուն էր շարժվում դեպի ուկրաինական սահման, որին ուղեկցում էին ռուսական զորքեր և զինտեխնիկա»: Չալիյը հավելել է, որ շարասյան մուտքը Ուկրաինայի տարածք կասեցվել է «դիվանագիտական ուղիներով»՝ առանց մանրամասնելու:

Նա հավելել է, թե Կարմիր խաչը հերքել է Ռուսաստանի պնդումները, թե մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուն ուղարկելու ծրագիրը իր հետ համաձայնեցվել է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG