Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Ալիևի հետ զրույցում քննարկվելու են ռուս-ադրբեջանական համագործակցության կարևորագույն հարցեր, համաձայնեցվելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային ծրագրերի առաջխաղացման հետ կապված համատեղ քայլերը՝ առաջին հերթին էներգետիկայի, ներդրումների և տարածաշրջանային համագործակցության ոլորտներում», - տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Սարգսյանի հետ հանդիպմանը մտքեր կփոխանակվեն երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ», - ասել են Կրեմլում․ - «Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG