Մատչելիության հղումներ

logo-print

ՊԲ. Դիվերսիոն ներթափանցման նոր փորձ Հադրութի և Մարտունու ուղղություններով


Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր», - ասված է ՊԲ հաղորդագրությունում, - «Առաջնագծում ծավալված փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG