Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը»․ Տիգրան Բալայան


ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայան

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայան

«Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը՝ շարունակելով ոտնահարել համամարդկային արժեքները», - այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հայաստանի արտգործնախարարությունը ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկատվությանը, հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ցնցված ենք Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։

Երիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է և՛ իր էությամբ, և՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը

Նման բարբարոսական ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջև նվաստացնում են, հետո՝ սպանում: Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը՝ շարունակելով ոտնահարել համամարդկային արժեքները», - ասել է Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG