Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինհրապարակ


Հովիկ Աբրահամյանը ծանոթանում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինաշխատանքներին, 8-ը օգոստոսի, 2014 թ․

Հովիկ Աբրահամյանը ծանոթանում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինաշխատանքներին, 8-ը օգոստոսի, 2014 թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր դիտայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի «Տրանշ 2-ի»՝ Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակում:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Տրանշ 1-ի` Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ կատարման ընթացքով և հանձնարարել շինաշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է Աշտարակ-Թալին 41.9 կմ երկարության հատվածի վերակառուցում և ներկայումս երկշարք ճանապարհի լայնացում մինչև քառաշարք ճանապարհ:

Տրանշ 2-ի վարկային համաձայնագիրը կնքվել է 2011 թ. մայիսի 30-ին: Նախագծային խորհրդատվական աշխատանքներն իրականացնում է ֆրանսիական «Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ» ընկերությունը, կապալառու կազմակերպությունն է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը:

Արագածոտնի և Արմավիրի մարզ կատարած իր այցի շրջանակներում վարչապետը նաև այցելել է Թալին քաղաքի մանկական գեղարվեստի դպրոց, Եղնիկ համայնքի դպրոց, Դաշտադեմ գյուղում եղել է համայնքի պատմամշակութային միջնադարյան ամրոցային համալիրում, իսկ Մուսալեռում շրջել է Մուսալեռի հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG