Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինան հնարավոր է արգելի ռուսական գազի տարանցումը


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ

Ուկրաինան հնարավոր է արգելի Ռուսաստանին՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը: Այսօր այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետ Յացենյուկն ասել է. - «Բոլոր պատժամիջոցներին զուգահեռ ես առաջարկել եմ դադարեցնել բոլոր տարանցումները, որոնք Ռուսաստանն իրականացնում է մեր երկրով, խոսքը ոչ միայն օդային, այլև էներգետիկ պաշարների տարանցումը դադարեցնելու մասին է»։

Յացենյուկը չի բացառել, որ Ուկրաինան չեղյալ կհայտարարի ռուսական ընկերություններին տված արտոնագրերը։

Ռուսաստանը Ուկրաինայով Եվրոպա է արտահանում իր գազի մոտ 60 տոկոսը, որը Եվրոպայի էներգետիկ անվտանգության կարևորագույն մասն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG