Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 300 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՀԱԷԿ-ի վերանորոգման համար


Հայկական ատոմային էլեկտրակայանը Մեծամորում

Հայկական ատոմային էլեկտրակայանը Մեծամորում

Հայաստանը սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ 300 միլիոն դոլարի վարկային միջոցների տրամադրման հարցով:

Ինչպես այսօր հայտնեց էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, այդ միջոցները ուղղվելու են Հայկական ատոմային էլեկտրակայանի վերանորոգմանը:

ՀԱԷԿ-ի վերանորոգումը սկսվելու է 2017 թվականի գարնանը և տևելու է կես տարի:

Վերանորոգման արդյունքում ատոմակայանի կյանքը կերկարի մինչև 2026 թվականը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG