Մատչելիության հղումներ

Մոսկվան սկսում է կիրառել իր պատժամիջոցները


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ, Մոսկվա, 7-ը օգոստոսի, 2014թ․
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ, Մոսկվա, 7-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստանը սկսում է լիարժեք էմբարգո կիրառել ԱՄՆ-ից, Եվրամիության երկրներից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից ներմուծվող մեծ քանակի սննդամթերքի նկատմամբ, դրանք են՝ տավարի, խոզի, հավի միսը, ձկնեղենը, կաթնամթերքը, միրգն ու բանջարեղենը:

Սա պատասխան հարված է Արևմուտքին՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների համար, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ավելացնելով, որ վերոնշյալ սննդամթերքի ներմուծման արգելքը անհապաղ իրագործվելու է և տևելու է մեկ տարի:

Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ այս տիպի քայլերը է՛լ ավելի կխորացնեն Ռուսաստանի մեկուսացումը միջազգային հանրությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG