Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող հայ ընտանիքին և ռազմագերուն


ԿԽՄԿ-ի լոգոն

ԿԽՄԿ-ի լոգոն

Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության աշխատակիցները երեկ այցելել են այդ երկրում պահվող հայաստանցի ռազմագերուն և հինգ քաղաքացիական անձանց:

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել են ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակից, Կարմիր Խաչի միջոցով գերիները և նրանց ընտանիքները տեղեկատվություն են փոխանակել:

Հիշեցնենք՝ Ադրբեջանում պահվող հայաստանցի քաղաքացիական անձինք Գևորգյան ընտանիքի անդամներն են, որոնք 2010 թվականին պետական սահմանը հատելով անցել են ադրբեջանական կողմը և երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն հայտնել, իսկ ռազմագերին Հակոբ Ինջիղուլյանն է, ով գերեվարվել է անցած տարվա օգոստոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG