Մատչելիության հղումներ

ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վարում է կառավարության նիստը, 7-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վարում է կառավարության նիստը, 7-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստանի կառավարությունը այսօր հավանության արժանացրեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր մայիսի 29-ին Աստանայում, և այն ներկայացնելու է երկրի նախագահին։

Նույնը պետք է անեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ: Հայաստանը անդամակցելու դեպքում չի ունենա հիմնադիր երկրի կարգավիճակ, ինչպես հայտարարում էին երկրի իշխանությունները։

Մինչ Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի քննարկումը, Ռուսաստանի կառավարությունը այսօր քննարկել էր Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագիրը, որը ևս, հիշեցնենք, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 29-ին էին ստորագրել։ Ըստ հայեցակարգի, կառավարության այսօրվա նիստից հետո պայմանագիրը Ռուսաստանի նախագահը պետք է ներկայացնի Պետդումա՝ վավերացման համար:

Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG