Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Կիևի Մայդանում


Ուկրաինա - Բախումները Կիևում, 7-ը օգոստոսի, 2014թ.
Ուկրաինա - Բախումները Կիևում, 7-ը օգոստոսի, 2014թ.

Այսօր առավոտյան կոմունալ ծառայության աշխատողները սկսել են ապամոնտաժել Կիևի Անկախության հրապարակի՝ Մայդանի հարևանությամբ գտնվող Արհմիությունների տան առջև տեղադրված բարիկադները։

«Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի փոխանցմամբ՝ ակտիվիստները դիմադրություն են ցույց տվել կենտրոն ժամանած «Կիև 1» գումարտակի անդամներին, այրվել է վրաներից մեկը, իսկ մյուս վրաններում բնակվողները սկսել են «Մոլոտովի կոկտեյլներ» նետել գումարտակի ծառայողների ուղղությամբ։

Այժմ այրվում են Արհմիությունների շենքի ու «Խրեշատիկ» մետրոյի հարևանությամբ գտնվող բարիկադներն ու անվադողերը, հրապարակում հրշեջ մեքենաներ են աշխատում։

Չնայած ակտիվիստների ցուցաբերած դիմադրությանը՝ կոմունալ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է ապամոտանժել բարիկադների մի հատվածը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ոստիկանները ընդամենը կարգ են պահպանել ու ապահովել կոմունալ ծառայության աշխատողների անվտանգ աշխատանքը, այնուհետև այրվել է վրանը։

Իրավապահների պնդումներով՝ վրանային ճամբարի բնակիչներն իրենք են այրել վրանները, որպեսզի խանգարեն կոմունալ ծառայությունների աշխատողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG