Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Օգոստոսի 6-7-ը հրադադարը խախտվել է 39 անգամ


Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ
Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 5-6-ը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի ռեժիմը խախտվել է 56 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 28 անգամ, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 5025 կրակոց։

Անցած 6-7-ը ընկած ժամանակահատվածում և այսօր առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

«Հայաստանի Զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG