Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Ղարաբաղի և Մերձդնեստրի ԱԳ նախարարների միջև


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Երկու չճանաչված հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի և Մերձդնեստրի կառավարության միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ, արտգործնախարար Նինա Շտանսկիի միջև երեկ տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև օրերս Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին և դրանց կասեցման ուղղությամբ ղարաբաղյան կողմից ձեռնարկված քայլերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG