Մատչելիության հղումներ

logo-print

Օբամա․ Գոյություն ունեն Գազայում երկարատև հրադադարի մեխանիզմներ


Գազայի հատված - Ռմբակոծությունների հետևանքով ավերակների վերածված շենքեր Բեյթ Հանուն ավանում, 5-ը օգոստոսի, 2014թ․

Գազայի հատված - Ռմբակոծությունների հետևանքով ավերակների վերածված շենքեր Բեյթ Հանուն ավանում, 5-ը օգոստոսի, 2014թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ գոյություն ունեն Գազայի հատվածում երկարաժամկետ հրադադարի հաստատման մեխանիզմներ:

Նրա խոսքերով՝ իրենք պահանջում են, որպեսզի տարածաշրջանի ղեկավարները քաղաքական պատասխանատվություն ստանձնեն Գազայի իրավիճակի վերաբերյալ։

Օբաման նշել է, որ ԱՄՆ-ի կարճաժամկետ նպատակը Գազայի հատվածում երեքշաբթի օրը ուժի մեջ մտած հրադադարի պահպանումն է։

ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ Իսրայելը իրավունք ունի պաշտպանվել հրթիռային հարձակումներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG