Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը կոչ է անում մեծացնել Ռուսաստանի հետ արտահանման ծավալները


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հայ գործարարներին կոչ է արել, «ելնելով գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հրամայականից», ակտիվացնել համագործակցությունը այդ երկրի հետ:

Այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ գյուղնախարարը մատնանշել է, մասնավորապես, գյուղատնտեսական բոլոր արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացման անհրաժեշտությունը՝ «սկսած պտուղ-բանջարեղենից մինչև միս և կաթնամթերք»։

«Այսօր, երբ Ռուսաստանն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները, մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար: Հարկավոր է Մոսկվա և մյուս խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի ծավալների ճշգրտման և պայմանագրերի կնքման համար։ Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք », - հայտարարել է նախարարը։

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերգո Կարապետյանը կարևորել է նաև Ռուսաստանում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG