Մատչելիության հղումներ

Փաշա Զադեն «չի ստացել» Վեհափառի նամակը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, 28-ը նոյեմբերի, 2011 թ․

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, 28-ը նոյեմբերի, 2011 թ․

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն չի ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նամակը: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կովկասի մահմեդականների վարչության լրատվական ծառայությունը:

Վարչության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նամակի մասին տեղեկացել է զանգվածային լրատվամիջոցներից և պաշտոնապես այդպիսի նամակ չի ստացել:

Գործակալությանը հայտնել են, որ եթե վարչությունը նման նամակ ստանա, ապա Ալլահշուքյուր Փաշա Զադեն կհայտնի իր տեսակետը:

Երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը նամակ է հղել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին՝ կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի այդ երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG