Մատչելիության հղումներ

Նորաստեղծ խորհուրդը բնապահպանական նոր ռազմավարություն կմշակի


Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան, արխիվ

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան, արխիվ

Այսօր Բնապահպանության նախարարությունում կայացել է նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը։ Նիստին մասնակցել են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր բուհերի և Բնապահպանության նախարարության գիտնականները:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհուրդը շրջակա միջավայրի պահպանության համար պետական քաղաքական ռազմավարություն կմշակի։

Նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը թույլ կտա առավել ճիշտ և գիտականորեն հիմնավորված մոտեցումներ ցուցաբերել հետագա նախաձեռնություններում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հիմնախնդիր հանդիսացող և հրատապ լուծում պահանջող՝ ջրային ռեսուրսների, կենսառեսուրսների կառավարման և պոչամբարների հետ կապված հարցերը:

Որոշում է ընդունվել ներկայացնել առաջարկություններ` խորհրդի հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու և 2015-ի աշխատանքային ծրագիրը հաստատելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG