Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են իրավիճակը սահմանին ու շփման գծում


Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը ասուլիսի ժամանակ, արխիվ

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը ասուլիսի ժամանակ, արխիվ

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Դեսպանը իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերին հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:

Նախարարն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում:

Հայաստանի պաշտպանության նախարարության և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածած համատեղ հաղորդագրությունում ասված է նաև, որ կողմերն իրենց մտահոգություններն են կիսել լարվածության աճի վերաբերյալ և կարևորել իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Հիշեցնեն՝ երեկ Պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի դեսպանատունը համատեղ հաղորդագրություն էին տարածել Սեյրան Օհանյանի ու դեսպան Իվան Վոլինկինի հանդիպման արդյունքներով, նախօրեին էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը և Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ հաղորդագրություն էին տարածել նախարարի և դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG