Մատչելիության հղումներ

logo-print

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը անցած գիշեր՝ կեսգիշերի հատվածում, մոտ երեք ժամ գնդակոծության են ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից:

«Ազատության» հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակել են նաև խոշոր տրամաչափի զենքերից։ Բարեբախտաբար, վիրավորներ չկան, սակայն բազմաթիվ շինությունների տանիքներ և պատուհաններ են վնասվել։

Ադրբեջանական կողմը կրակոցները դադարեցրել է միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո։

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով՝ հայկական կողմը կրակոցներին միանգամից է արձագանքել և արժանի հակահարված տվել։

Գյուղապետերը փաստում են, որ վերջին օրերին հակառակորդը գյուղերի ուղղությամբ նույն ինտենսիվությամբ է կրակում։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG