Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Կասեցվել է դիվերսիայի հերթական փորձը, հակառակորդը տվել է մեկ զոհ և վիրավորներ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Երեք ժամը 23-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավարևելյան՝ Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր», - ասված է հաղորդագրությունում:

Բացի վերոհիշյալ դիվերսիոն ներթափանցման փորձից, օգոստոսի 5-6-ը առաջնային գծի ամբողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Ներկա դրությամբ հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են ԼՂՀ պետական սահմանը», - ասված է հաղորդագրությունում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG