Մատչելիության հղումներ

logo-print

Լուգանսկի քաղաքային վարչությունը հայտարարել է հումանիտար աղետի մասին


Լուգանսկի քաղաքային վարչությունը հայտարարել է հումանիտար աղետի մասին:

Քաղաքում չեն գործում էլեկտրակայանները, բջջային կապն ու ինտերնետը, դադարեցված է ջրամատակարարումը: Ինչպես հաղորդում է Լուգանսկի քաղաքապետարանի կայքը, անգամ չի կատարվում աղբահանում, ինչը շուտով կարող է էկոլոգիական աղետ առաջացնել։

«Չդադարող ռմբակոծությունների պատճառով կոմունալ ծառայությունների աշխատակիցները չեն կարողանում հոգալ անգամ ամենակենսական կառույցների գործունեությունը»:

Լուգանսկում և հարակից շրջաններում առանց լույսի են մնացել 205 հազար բնակիչներ, իսկ մասնագետները չեն կարողանում անցնել վերանորոգման աշխատանքերին՝ չդադարող կրակահերթի պատճառով: Իշխանությունների հաղորդմամբ՝ նպարեղենի պաշարնները սպառման եզրին են:

«Քաղաքում հատկապես սուր է դեղամիջոցների պակասի խնդիրը. մարդիկ չեն կարողանում ձեռք բերել անհրաժեշտ դեղորայք, գործում են ընդամենը մի քանի դեղատներ»,- հաղորդում են իշխանությունները:

Օգոստոսի 4-ի տվյալներով՝ մասամբ վնասվել են 4 քաղաքային հիվանդանոցներ և 3 պոլիկնինիկաներ, որտեղ բուժում էին ստանում նաև կրակահերթերի պատճառով վիրավորված խաղաղ բնակիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG