Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամայդանից հավաքում են բարիկադները


Ուկրաինա - Անկախության հրապարակից հավաքում են բարիկադները, 15-ը հուլիսի, 2014 թ․

Ուկրաինա - Անկախության հրապարակից հավաքում են բարիկադները, 15-ը հուլիսի, 2014 թ․

Կիևում Անկախության հրապարակից, Խրեշատիկ, Ինստիտուտսկայա և Բերկուտի ու Եվրամայդանի ակտիվիստների բախումների վայր դարձած մյուս փողոցներից հավաքում են բարիկադները:

Կոմունալ ծառայությունները բեռնատար մեքենաներով տեղափոխում են ժամանակին եվրամայդանցիների համար որպես ապաստան ծառայող վրանները, ինչպես նաև ինքնաշեն վառարանները, լվացարանները և այլ իրեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մայիսի վերջին Կիևի նորընտիր քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խնդրեց Եվրամայդանի ակտիվիստներին վերացնել բարիկադները՝ հայտարարելով, որ Մայդանը կատարել է իր գործառույթը, և Կիևը պետք է վերադառնա իր բնականոն կյանքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG