Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի խմբակցությունները հանդես կգան միասնական հայտարարությամբ


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Քննարկվում է նաև պատգամավորներին դիրքեր ուղարկելու հարցը։

«Ուրախ եմ, որ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պարտականությունները, աշխատանքը, որ մենք անում ենք, այսօրվա դրությամբ մի քիչ ավելի լայն ֆորմատով կանեն բոլոր խմբակցությունների ղեկավարները, որով նաև աշխարհին կլինի համապատասխան մեսիջ, որ մենք միասնական ենք»,- այս մասին երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։

Այսօր Ազգային ժողովի խմբակցությունները փակ հանդիպում են անցկացնում խորհրդարանում՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նախատեսվում է, որ ԱԺ-ն հանդես կգա միասնական հայտարարությամբ, քննարկվում է նաև դիրքեր պատգամավորներ ուղարկելու հարցը։

Պողոսյանը երեկ գոհունակությամբ նշեց, որ «Ժառանգությունը» անպայման իր ներդրումը կունենան հենց այդ հայտարարության տեքստի պատրաստման ժամանակ։

«Մենք ունենք ներքին խնդիրներ. այնպես չէ, որ երկիր ենք, որը չունի խնդիր ժողովրդավարությունը զարգացնելու, իր տնտեսությունը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, անկախ դատական իշխանության կառուցման և այլն հարցեր, բայց մենք դրա հետ միասին ունենք միասնականություն այն հարցում, թե ինչպես ենք մենք տեսնում մեր հայկական շահերն առաջ տանելու՝ հատկապես ղարաբաղյան հակամարտության արդար լուծման և Արցախի ճանաչման հարցում»,- ասաց Պողոսյանը։

Հարցին, թե Հայաստանը մանևրելու հանրավորություն ունի՞, պատերազմն ավարտվե՞լ է, կամ հնարավո՞ր է պատերազմը վերսկսվի, Պողոսյանը պատասխանեց.- «Այսօրվա դրությամբ պատերազմ վաղը չի սկսվելու։ Բոլորը գիտակցում են, որ ով սկսեց պատերազմը, ինքը կկորցնի. նույն Ալիևն էլ, վստահ եմ, որ գիտակցում է, որ ինքը պատերազմը վաղը չի կարող սկսել, և գուցե ինքը շատ է վախենում, որ կարող է ներքին իրավիճակում չունենա այլ խնդիր, քան փորձի պատերազմի գնալը, բայց դա կլինի իր վերջի սկիզբը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG