Մատչելիության հղումներ

Ավետ Ադոնցը նշանակվեց Իսպանիայում Հայաստանի դեսպան


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ավետ Ադոնցն ազատվել է Բելգիայում ու համատեղության կարգով Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից ու նշանակվել Իսպանիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Մադրիդ):

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ավետ Ադոնցը 51 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ-կիբեռնետիկ է, անցել է նաև դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում: 1994-1996 թվականներին աշխատել է Բելգիայում Հայաստանի դեսպանությունում` որպես երկրորդ քարտուղար: 2007 թվականին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, գլխավորել է Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը: 2009 թվականի մայիսից Ադոնցը Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG