Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուսի ամուսինը ևս կալանավորվեց


Արիֆ Յունուս, Բաքու, 30-ը հուլիսի, 2014թ․

Արիֆ Յունուս, Բաքու, 30-ը հուլիսի, 2014թ․

Ադրբեջանում հուլիսի 30-ին ձերբակալված, ապա կալանավորված իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսինը՝ Արիֆ Յունուսը ևս այսօր ձերբակալվել է և տարվել դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն: Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Յունուսի փաստաբան Խալիդ Բաղիրովը՝ մտավախություն հայտնելով, որ նա ևս կարող է կալանավորվել:

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսը ձերբակալվել է, երբ հանձնուք էր տանում Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող իր կնոջը:

Հիշեցնենք՝ Լեյլա և Արիֆ Յունուսներին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության և մի շարք այլ հոդվածներով: Լեյլա Յունուսի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանքը, իսկ Արիֆ Յունուսը երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Այսօր ավելի ուշ Բաքվի Նասիմինյան շրջանի դատարանը Արիֆ Յունուսովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG