Մատչելիության հղումներ

ՊՆ․ Օգոստոսի 4-5-ը հայ - ադրբեջանական սահմանին հրադադարը խախտվել է 45 անգամ


Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ
Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 4-5-ը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան:

«Հայաստանի Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է նախարարության մամուլի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG