Մատչելիության հղումներ

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ


Այսօր Ճապոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` կսառեցվեն ֆիզիկական և իրավաբանական այն անձանց բանկային հաշիվները, ովքեր, ըստ պաշտոնական Տոկիոյի, անմիջական կապ ունեն Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման և Ղրիմի բռնազավթման հետ։

Տոկիոյի «սև ցուցակում» են հայտնվել 40 անուններ՝ այդ թվում նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

Կսառեցվեն նաև Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովի ակտիվները։

Նոր պատժամիջոցներով Տոկիոն արգելում է նաև որոշ ապրանքների ներմուծումը Ղրիմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG