Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը այսօր 6 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտել հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը մեղավոր է ճանաչվել տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատապարտյալը պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։

Դատարանը նաև վարորդին զրկել է ազատ արձակվելուց հետո երեք տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է 2013 թվականի հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի համար, որի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ ավելի քան չորս տասնյակ մարդ։

Ըստ քննության՝ Հարությունյանի վարած բեռնատարը պատշաճ ձևով չի սպասարկվել, արգելակները սարքին չեն եղել, ինչի մասին նա պարտավոր էր իմանալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG