Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների, ինչպես նաև մեծածավալ ավերածությունների կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դաժան փորձությունը», - ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում, - «Կիսելով Ձեր և բարեկամ Չինաստանի ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG