Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդես է եկել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ հայտարարությամբ՝ մտահոգիչ որակելով առաջին գծում տեղի ունեցած մի շարք միջադեպերի մասին վերջին տեղեկությունները:

«Յուրաքանչյուր զոհ ողբերգություն է նրանց ընտանիքների և ներգրավված այլ անձանց համար: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են այս հարցին օգոստոսի 2-ի իրենց հայտարարությամբ», - նշել է Կասպշիկը՝ ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն:

«Իմ մանդատից ելնելով, ես շարունակելու եմ սերտորեն բանակցել կողմերի հետ, այդ թվում բարձր մակարդակով, նպատակ ունենալով օգնել նրանց թուլացնել լարվածությունը: Ես և իմ թիմը կշարունակենք մեր դիտարկման աշխատանքները, որոնք կազմակերպվում են կողմերի հետ համագործակցությամբ», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG