Մատչելիության հղումներ

Սարգսյանը շնորհավորել է Օբամային ծննդյան օրվա առթիվ


Բարաք Օբամա և Սերժ Սարգսյան, արխիվ
Բարաք Օբամա և Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասվում է․ - «Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և ձգտումների վրա: Երախտագիտություն եմ հայտնում Ձեզ մեր երկրների միջև համակողմանի համագործակցության զարգացման և Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ուղղված աջակցության համար»:

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական կապերը կշարունակեն կրել վերընթաց բնույթ՝ «նոր, խոստումնալից հեռանկարներ բացելով մեր երկրների և ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG