Մատչելիության հղումներ

Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն․ Մարգվելաշվիլի


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն և համաձայնության կգան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով հայ - ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում վերջին իրադարձությունները:

«Վրաստանի իշխանությունները անհանգստացած են մեր երկու եղբայրական երկրների միջև ստեղծված իրադրությամբ: Ես ուզում եմ միանալ տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված կոչերին: Դա մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Մարգվելաշվիլին:

«Տարածաշրջանում կայունությունը անհրաժեշտ է մեզ բոլորիս: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է շարունակվի, և ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն», - ընդգծել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG