Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը և Սեյրան Օհանյանն այցելել են սահմանամերձ զորամաս


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս, հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին և զինվորներին:

Մինչ այդ, Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետևանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը:

Սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով զինծառայողների և սահմանապահ գյուղերի բնակչության սոցիալական խնդիրներին՝ վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունում քննարկվում է սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց հարկերից ազատելու հնարավորությունը, և խոստացել է հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը:

Գյուղապետերից մեկի բարձրացրած հարցին ի պատասխան՝ Աբրահամյանը հայտնել է, որ գործադիրը քննարկում է նաև սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG