Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» շարունակում է քաղաքներ գրավել Իրաքում


Օգոստոսի 2-ին ծայրահեղականների և քրդական անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած կատաղի բախումներից հետո սուննի զինյալները գրավել են Իրաքի Զումար և Սինջար քաղաքները, իրենց վերահսկողության տակ են առել նաև Վանա քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Իրաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող ամբարտակի մոտ:

«Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումից անջատված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը անցած ամիսների ընթացքում Իրաքի արևմուտքում և հյուսիսում հսկայական տարածքներ է գրավել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG