Մատչելիության հղումներ

Իսրայելը սկսել է զորքերը դուրս բերել Գազայից


Իսրայել -- Իսրայելի զինծառայողները զրահամեքենայով ծառայություն են իրականացնում Գազայի հատվածում, 1-ը օգոստոսի, 2014թ․

Իսրայել -- Իսրայելի զինծառայողները զրահամեքենայով ծառայություն են իրականացնում Գազայի հատվածում, 1-ը օգոստոսի, 2014թ․

Օգոստոսի 3-ին Իսրայելը սկսել է զորքերը դուրս բերել Գազայի հատվածից, սակայն շարունակել է օդից ռմբակոծությունները՝ սպանելով տասնյակ պաղեստինցիների:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ հայտարարել էր, որ Իսրայելի զինված ուժերը կվերսկսեն օպերացիան՝ սահմանի տակ «Համասի» զինյալների փորած թունելների քանդումն ավարտելուց հետո:

Մինչ իրավիճակը Գազայում շարունակում է լարված մնալ, «Համասի» ներկայացուցիչները ժամանել են Կահիրե՝ Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ հրադադարի շուրջ անուղղակի բանակցություններ վարելու համար: Իսրայելը երեկ հայտարարել էր, որ հրաժարվում է ներկայացուցիչների ուղարկել բանակցությունների, չնայած նախնական պամնավորվածությանը, և Պաղեստինի իսլամիստներին մեղադրել էր միջազգային միջնորդներին մոլորեցնելու մեջ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել էր, «Համասը» և Իսրայելը դրանում մեղադրում են մեկմեկու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG