Մատչելիության հղումներ

ՀՀ զինված ուժերը կասեցնելու են հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձ. «Մեդիամաքս»


Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյան

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն այսօր «Մեդիամաքս»-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էր արել հանդիպել առաջին իսկ հնարավորության դեպքում` առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար:

«Հայաստանի Հանրապետությունը ևս վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ադրբեջանի խնդրանքով 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագիրը հստակ իրավական պարտավորություններ է ստեղծում կողմերի համար, որոնք անհրաժեշտ է հարգել:

Հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել ռազմական նոր արկածախնդրության, ուստի և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կասեցնելու են այդպիսի յուրաքանչյուր փորձ. խաղաղության դեմ ուղղված ոտնձգություններն արժանի հակահարված կստանան։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, և պարտադիր չէ մարդկային կյանքերի գնով ժամանակ առ ժամանակ վերաընկալել այս ճշմարտությունը:

Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացին և կառուցողական ոգով պատրաստ է մասնակցելու այդ շրջանակներում առաջարկվող հանդիպումներին»,- ասել է Արման Սաղաթելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG