Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ալվինա Գյուլումյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ։ Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Ալվինա Գյուլումյանը Սահմանադրական դատարանի անդամ էր 1996-2003 թվականներին, 2003-ի ապրիլից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորն է։

Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG