Մատչելիության հղումներ

logo-print

ՌԴ դեսպանը չի կարծում, որ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ կսկսվի


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ չի կարծում, որ սահմանային վերջին միջադեպերը կհանգեցնեն հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի։

Հարցին, թե լայնամասշտաբ պատերազմ սկսվելու դեպքում Ռուսաստանը կկատարի՞ իր դաշնակցային պարտավորությունները, դեսպանը միայն պատասխանեց, որ Ռուսաստանը մտահոգված է սրացումներով։

Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է արել։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG